top of page
754.png

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԱԴՊՐՈՑ

Օնլայն աղոթքի դպրոցը իր դռներն է բացում արտերկրում բնակվող հայ հայրենակիցների համար, նաև Հայաստանում բնակվող քույրերի ու եղբայրների համար:

Աղոթքի ուսուցումը խորացնում է հավատացյալների աղոթելու անհրաժեշտության ըմբռնումը: Այն հնարավորություն է տալիս բացահայտելու  բարեխոսական պարգևը`  վերազինելով նախապատրաստում է  աղոթքի զինվորների և ավագների:

Աղոթքադպրոցի նպատակն է`բարձրացնել բազմաթիվ բարեխոս աղոթողների, օգնել և աջակցել եկեղեցիներին՝ նպաստելով աղոթքի կյանքի ամրապնդմանը:

Դասընթացների միջոցով քրիստոնիաները ձեռք են բերում իրենց իրավունքների ու արտոնությունների մասին գիտելիքներ, արդյունավետորեն  հաղթահարելու  թշնամու  մտադրությունները, գործնականում կիրառելով այն, ինչ սովորում են:

Աղոթքի հարուստ կյանք է սպասվում, եթե դուք պատրաստ եք ամուր աստվածաշնչյան հիմք կառուցել և թույլ տալ, որ Սուրբ Հոգին գործի:

Աղոթքադպրոցի ծրագիրն ընդգրկում է դասընթացներ մի քանի փուլերով:

1-ին փուլ

ԱՂՈԹՔԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Աղոթը և աղոթքի կարևորությունը

  • Աղոթքի բացակայություն

  • Աղոթքի արգելափակումներ: Թշնամին հաճախ օգտվում է մեր անտեղյակությունից (Ովսե 4.6; Ես.5.13):

  • Ինչպես աղոթել Աստծո կամքին համեմատ

  • Հավատքով աղոթք

  • Ինչպես աղոթել դժվար իրավիճակներում

  • Նպատակասլաց աղոթքներ

  • Համառ աղոթքներ

  • Խնդիրները հաղթահարելու աղոթքներ

  • Ամրապնդման աղոթքներ

  • Հաղթանակներ ունենալու աղոթքներ: Ինչպես վերցնել այն, ինչն իրականում մեզ է պատկանում? (Ծննդ.22.17):

  • Աղոթքի զորավոր ուժը: Երկնքի արքայությունը ուժով են առնում (Մատթ.11.12):

  • Բարեխոսության  աղոթք:  Մենք պատասխանատվություն ունենք մեր շրջակա միջավայրի համար (Եզ.22.30):

2-րդ փուլ

  • Ինչ է բարեխոսությունը և ինչպես բարեխոսել

  • Սուրբ Հոգու դերը և զորությունը մեր կյանքում

  • Սուրբ Հոգու մասնակցությունը աղոթքի մեջ:

  • Հոգևոր աշխարի մասին իմացություն

  • Հրեշտակների դերը:

  • Մտադրություններ, որոնք թշնամին օգտագործում է մարդկանց կյանք մուտք գործելու համար:

  • Մեղքը և դրա հետևանքները:

  • Ինչպես ճանաչել թշնամու հենակետերն ու թշնամու առաջ բացած դռները:

  • Ինչպես քանդել դիվային ուժերի  գաղտնի ամրոցները և անեծքները:

  • Թշնամու վտանգներից պաշտպանված լինել (պաշտպանության գոտի):

  • Մեր հոգևոր դիրքի ու արտոնության մասին

3-րդ փուլ

  • Ինչպես հաղթել թշնամուն: Ինչ է մեզ տրված, Ի՞նչ է «Աստծո մատը»(Ղուկ.11.20):

  • Իշխանության մասին

  • Ինչպես հոգևոր իշխանությունը կիրառել բարեխոսական աղոթքի ժամանակ (Ղուկ.10.19; Հեսու 1.3):

  • Հոգևոր պատերազմ: Ինչպես ներգրավված լինել հոգևոր պատերազմի մեջ (Եր.1.10):

  • Դիվային և օկուլտիստական ​​գործունեության դեմ պայքարի արդյունավետ ուղիներ:

  • Անհրաժեշտ է սովորեցնել ինչպես լավ նախապատրաստվեն:  Ինչպես Հոգևոր զենքերն կիրառեն և զենք ու զինամթերք ունենան (կապարճը լցնեն նետերով - Սաղմոս 127.4-5): Մարզվելով ունենան տոկունություն, տեխնիկա, ճկունություն և Սուրբ Հոգուն լսելու ունակություն, զանազանություն, զգոնություն, ճիշտ կողմնորոշվելու հատկություն, սրբության կյանք: Ունենան չհանձնվելու, չնահանջելու, համառ, հաստատակամ, վճռորոշ բնավորություն:

4-րդ փուլ

  • Կապելու և արձակելու իշխանությունը

  • Ինչպես կիրառել Կապելու և արձակելու  սկզբունքները

  • «Եվ ես ձեզ կտամ երկնքի արքայության բանալիները» (Մթ.16.19): ի՞նչ են այդ բանալիները և ինչպես օգտագործել? (Մթ.16.19) «ի՞նչպէս  կապել զօրաւորին» (Մթ.12.29)։

  • Աղոթքը  հիմնական միջոցն է հասարակության բոլոր մակարդակներում քայքայող ուժերի դեմ պայքարելու համար, որ Աստծո կամքը երկնքից երկրի վրա գա:

  • Ջերմեռանդ աղոթքներ բարձրացնելով, Հոգեւոր պատերազմնին մասնակցելու պատրաստակամությամբ, մարտավարությանը տիրապետելով, Սուրբ Հոգով առաջնորդված աղոթքներ բարձրացնելով` միասին կպայքարենք Աստծո նպատակները իրագործելու համար:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԱԴՊՐՈՑԻ  «ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ»

Անձնական տվյալներ

*Հարցերի համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝

+374 91 56 06 05

bottom of page