ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Օֆելիա
Հակոբյան
“Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները։ Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. Մինչեւ որ քո բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին" (Սաղմ.71.17-18)։
Օֆելյա Հակոբյանը մեծացել է քրիստոնեական ընտանիքում հոգևոր միջավայրում։ 1960-ականներին կազմավորված հիսունական եկեղեցու առաջին մասնակիցներից մեկն է եղել նրա մայրը, ով մեծ ներդրում է ունեցել իր երեխաներին դաստիարակելու քրիստոնեական արժեքներով: Օֆելիան մանկուց ընտրելով Տիրոջ ճանապարհները նա ակտիվ մասնակցել է եկեղեցու գործնեությանը: Պատանեկան տարիքից իրեն հայտնի էր, որ Աստված կանչել է ծառայության: Ամուսնանալով, երեք փոքրիկների մայր լինելով, Աստծուց հստակ տեսիլք է ստանում, նոր եկեղեցու համար: Աստծո կամքը և ծրագիրը երկնքից երկրի վրա էր գալիս նպատակաուղղված աղոթքների միջոցով: Դրանք իշխանության զորությամբ, շարունակական բարեխոսական աղոթքներ էին: Հոգևոր պայքար էր տեղի ունենում: Համառ աղոթքներին զուգահեռ, նա Աստծո խոսքն էր տարածում, համախմբելով նորահոգիներին:
Նա իր կյանքի դրվագներից պատմելիս, ասում էր. "Իմ վրա աղոթքի հոգի էր եկել, դա Սուրբ Հոգուց էր ներշնչված: Մենք աղոթում էինք խմբակային, խումբը ինքս էի ղեկավարում, փոխանցում էի իրենց ինչ գիտեի: Աստծո խոսքն էի մեկնաբանում ներգրավելով աղոթքների մեջ: Իհարկե շատ տարիներ անց ավելի լավ հասկացա բարեխոսական աղոթքի նշանակությունն ու կարևորությունը: "... (Ես անհնազանդ չեղա երկնային տեսիլքին) (Գործք.26.19):
1990 թվականին ի վերջո իրականում ստացան երկար սպասված երազանքների ու ջանքերի արդյունքը: Եկեղեցին ծնվեց... Օրեցօր ավելանում էին փրկվածեները: Այն դարձավ Հայաստանի ամենախոշոր եկեղեցիներից մեկը:
Տարիներ շարունակ Օֆելյա Հակոբյանը ծառայել է Աստվածաշնչան, ավագների ու միսիոներական դպրոցներում, տարբեր եկեղեցիներում ուսուչական ծառայությամբ: Բարձրացրել է աղոթքախմբեր, շրջելով բազմաթիվ քաղաքներ:
30 տարի անց նա մի նոր տեսիլք է իրականացնում`բարեխոս աղոթողների բանակ բարձրացնելով: Աղոթքադպրոցներ է հիմնում, թիմեր բարձրացնում, աղոթքի կոնֆերանսներ ու սեմինարներ անցկացնում: Ներկայումս շարունակում է իրականացնել այս ժամանակների համար նախատեսված աղոթքի շարժի տեսիլքը...