top of page
Image by Elianna Gill

ՆՊԱՏԱԿ

«Ուզում եմ, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարիտ գիտության։»

1 Տիմոթեոս 2:4

Image by Guillaume de Germain
​Բաբիլոնի պարիսպների դէմ դրօշ բարձրացրէք, ուժովացրէք պահապանին, դէտեր նշանակեցէք, դարաններ պատրաստեցէք:

Եր.51.12

ՆՊԱՏԱԿ

  1. Oգնել եւ աջակցել եկեղեցիներին՝ նպաստելով աղոթքի կյանքի ամրապնդմանը:

  2. Աղոթքի հոգի գա - (Զաք.12.10):

  3. Աղոթող բանակը բարձրանա- (Եր.51.12). "Բաբիլոնի պարիսպների դէմ դրօշ բարձրացրէք, ուժովացրէք պահապանին, դէտեր նշանակեցէք, դարաններ պատրաստեցէք":

  4. Իշխանության զորության աղոթքների մեջ ներգրավել Քրիստոսի մարմինը. «որ լռացնենք թշնամուն»  (Սաղմ.8.2):

  5. Ծոմապահությամբ, հետևողական աղոթքներ բարձրացնել, փոփոխություն բերել հոգևոր մթնոլորտում: Միայն Սուրբ Հոգու զորությամբ, Հոգու աղոթքն է զորեղ ջախջախելու կախարդության ուժը:

  6. Խրամատների մեջ կանգնել - (Եզ.22.30: Եր.5.1; Ել.32.11):

  7. Հաղթական դիրք գրավել - (Թվ.33.50-56)

  8. Մարզել, որ մարդիկ դառնան`

Պատերազմող - բարեխոսներ: Վերազինել (սպառազինված լինել), նախապատրաստել:

Ջերմեռանդ, արդյունավետ  աղոթքների կայծերը բոցավառել աղոթքների խմբերի մեջ, խրախուսելով նրանց: Աղոթող բանակը բարձրանա: Բարեխոսական պատերազմական աղոթքներ բարձրացնել իշխանության զորություամբ:

 

Բանակը պետք է մարզված լինի (Գեդեոնի զորքը)

Անհրաժեշտ է սովորեցնել ինչպես զինվեն, Ինչպես լավ նախապատրաստվեն: Ինչպես Հոգևոր զենքերն կիրառեն և զենք ու զինամթերք ունենան: Նախավարժությունների միջոցով մարզվելով ունենան կռվելու տոկունություն, տեխնիկա, ճկունություն և Սուրբ Հոգուն լսելու ունակություն, զանազանություն, զգոնություն, ճիշտ կողմնորոշվելու հատկություն, սրբության կյանք: Ունենան չհանձնվելու, չնահանջելու, համառ, հաստատակամ, վճռորոշ բնավորություն:

Բացահայտելով բարեխոսներին, կորդինացնելով նրանց ջանքերը, տալով նրանց անհրաժեշտ ուսուցում, մենք հնարավորություն կտանք  նրանց այդ պարգևով ծառայեն:

Աղոթքի Դասընթացներ

  • Աղոթքների ուսուցումը պետք է խորացնի հավատացյալների աղոթելու անհրաժեշտության ըմբռնումը,

  • Ապահովի մարդկանց սովորել աղոթել գործնական մեթոդով,

  • Բացատրի ինչպես աղոթեն

  • Մարդկանց ոգեշնչեն աղոթելու:

  • Աղոթքի ուսուցումը կարելի է կազմակերպել կիսամյակային:

  • Աղոթքադպրոցի ծրագիրն ընդգրկում է դասընթացներ` կիսամյա կտրվածքի եռամսյա դասընթացներով:

  • Մարզել և բարձրացնել աղոթքի ավագներ,  բազում հրաշալի աղոթքների ծառայություններ հիմնելու միջոցով:

  • Մշակել շարունակական  ուսումնական  ծրագրեր` սովորեցնելու մարդկանց նպատակաուղղված աղոթել:

​Դասընթացները հնարավորություն կտա ճանաչելու և արդյունավետորեն  հաղթահարելու  թշնամու  ռազմավարությունը:

Դասընթացների միջոցով խոսելմի շարք թեմաների շուրջ`

  • Ինչ է բարեխոսությունը և ինչպես բարեխոսել

  • Սուրբ Հոգու դերը և զորությունը մեր կյանքում

  • Սուրբ Հոգու մասնակցությունը աղոթքի մեջ:

  • Հոգևոր աշխարի մասին իմացություն

  • Հրեշտակների դերը,

  • Ռազմավարություններ, որոնք թշնամին օգտագործում է մարդկանց կյանք մուտք գործելու համար

  • Մեղքը և դրա հետևանքները

  • Ինչպես քանդել դիվային ուժերի  գաղտնի ամրոցները և անեծքները:

  • Ինչպես ճանաչել թշնամու հենակետերն ու թշնամու առաջ բացած դռները:

  • Թշնամու վտանգներից պաշտպանված լինել պաշտպանության գոտի):

  • Հոգևոր պատերազմ

  • Մեր մասնակցությունը հոգևոր մարտի դաշտում

  • եր հոգևոր դիրքի ու արտոնության մասին

  • Ինչ է մեզ տրված, Ի՞նչ է «Աստծո մատը»:

  • Իշխանության մասին

  • Ինչպես բարեխոսության միջոցով գործադրել հոգեւոր    իշխանությունը:

  • Դիվային և օկուլտիստական ​​գործունեության դեմ պայքարի արդյունավետ ուղիներ

  • Կապելու և արձակելու իշխանությունը

  • Ինչպես կիրառել Կապելու և արձակելու  սկզբունքները

  • «Եվ ես ձեզ կտամ երկնքի արքայության բանալիները» (Մթ.16.19): Իսկ ի՞նչ են այդ բանալիները և ինչպես օգտագործել։ (Մթ.16.19) «Կամ ի՞նչպէս  կապել զօրաւորին» (Մթ.12.29)։

  • Պատերազմական աղոթք -  դա «զորավորին կապող» ուժն է:

Միջազգային Աղոթքադպրոց

Միացեք մեր միջազգային աղոթքադպրոցին՝ խորացնելու ձեր աղոթքի կյանքը և զարգացնելու ձեր հոգեւոր գիտելիքները։

bottom of page