ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Երբ մարդն ասում է հավատում է Աստծուն, բայց Աստծո կանոններով չի ապրում, դա անտարբերություն է Աստծո հանդեպ:
Անտարբերություն փրկության հանդեպ, ավետարանի քարոզչության և Աստծո խոսքի հանդեպ: Անտարբերություն Հիսուսի զոհի հանդեպ (Ես.53.4-5):
Հիսուսն համեմատում է աշխարհի վերջում մարդկանց վերաբերմունքն, ինչպես Նոյի օրերին էր. "այնպէս կ'լինի եւ մարդի Որդու գալուստը։ Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը. Եւ չ'գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, (Մատթ.24.37-39):
Աշակերտներն հարցրեցին աշխարհի վերջի մասին.(Մատթ 24.3): Հիսուսն պատասխանեց (12-Խ.) մեղքերն շատանալու պատճառով շատերի սերն կսառչի: Սիրո պաղելն - դա անտարբերությունն է:
Անտարբերության արմատներն են`հպարտությունը, Էգոիզմը, արծաթասիրությունը: Աստվածաշունչն սովորեցնում է, որ անտարբերությունը մեղավոր մարդու բնույթն է, Իսկ սերն, կարեկցանկն, հոգալն - դա արդարության նշան է:
"Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ'գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ'նստի իր փառաց աթոռի վերայ. Եւ ամեն ազգերը կ'ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ'բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը. Եւ ոչխարներն իր աջ կողմին կ'կանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։ Այն ժամանակ թագաւորը կ'ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։ Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք. Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։ Այն ժամանակ արդարները կ'պատասխանեն նորան եւ կ'ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։ Թագաւորն էլ կ'պատասխանէ եւ կ'ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։ Այն ժամանակ կ'ասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։ Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չ'տուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չ'խմեցրիք։ Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չ'առաք, մերկ՝ եւ ինձ չ'հագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չ'այցելեցիք։ Այն ժամանակ նորանք էլ կ'պատասխանեն եւ կ'ասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չ'արինք։ Այն ժամանակ կ'պատասխանէ նորանց եւ կ'ասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չ'արիք, ինձ էլ չ'արիք" (Մատթ.25.31-46):
-
Անտարբերն չի կարող ճշմարտությունը փնտրող լինել, որովհետև անտարբեր է ճշմարտության հանդեպ:
-
Անտարբերն չի կարող փրկություն ստանալ, քանի որ անտարբեր է Բարի լուրի ու փրկության հանդեպ:
-
Անտարբեր մարդն չի կարող ծառաել մարդկանց, որովհետև անտարբեր է մերձավորի նկատմամբ:
-
Անտարբեր մարդն չի կարող Աստծուն ծառաել, որովհետև անտարբեր է աստծո հանդեպ:
-
Անտարբեր մարդն չի կարող հավատալ, սիրել, ցավակցել, զոհել իրեն, որովհետև այս գծերն հակապատկեր են իրեն:
-
Անտարբերն չի կարող փախչել դժողքից, եթե չհրաժարվի իր անտարբերությունից: