

ՔԱՐՈԶՆԵՐ
Թեմաներ
Աստծո խոսքի շուրջ
Շինենք Պատերը՝ Դիմակայելով Թշնամուն

Մենք անտեղյակ չենք, որ սատանան ձգտում է իր կործանարար ծրագրերը իրականացնի: Անհրաժեշտ է դադարեցնել Սատանայի փորձերը մեր պաշտպանության պատերը քանդելու: Աստված փնտրում է այն մարդկանց, ովքեր աղոթքի միջոցով կշինեն պատերը: Եզեկիէլ 22.30-ում ասվում է. «Եվ ես նորանցից մարդ որոնեցի պարիսպը շինող և խրամատների մեջ կանգնող...»: Երբ հասարակության կառույցները քանդվում են, մենք պետք է փակենք ճեղքերը և թույլ չտանք թշնամուն տարածվի այսքան...
«Եվ երբոր Եզեկիան տեսաւ որ Սենեքերիմը եկել է պատերազմելու...» Եվ ուժովացաւ Եզեկիան, և շինեց բոլոր քանդուած պարիսպներն ու աշտարակները բարձրացրեց, եւ դրսիցը մէկ ուրիշ պարիսպ շինեց և նորոգեց Դավիթի քաղաքում եղող Մելօնը. Եվ շատ զէնքեր և ասպարներ շինեց։ Եվ պատերազմի զօրապետներ դրավ ժողովրդի վերայ, և նորանց ժողովեց քաղաքի դռան հրապարակն իր մօտ և քաղցրութեամբ խօսեց նորանց հետ ասելով. Զօրացէք և քաջացէք, մի վախենաք և մի զարհուրիք Ասորեստանի թագաւորի երեսիցը և նորա հետ եղող բոլոր բազմութեան երեսիցը, որովհետև մեզ հետ եղողները ավելի շատ են նորա հետ եղողներից։ Նորա հետ կա մարմնեղէն բազուկ, իսկ մեզ հետ է մեր Աստուած որ մեզ օգնէ և մեր պատերազմները պատերազմէ:
Մենք կանչված ենք պայքարելու

Աստված բարձրացնում է Քրիստոսի եկեղեցին ողջ աշխարհով մեկ, որը կքարոզի խոսքը և կշարժվի Աստուծո հոգով: Մենք կանչված ենք պայքարելու: Մենք կանչված ենք հաստատելու Աստծո արքայությունը և հակառակվելու խավարի ուժերին: Մենք կանչված ենք հաղթահարելու, այլ ոչ թե խուսափելու:
Ինչպես Աստծո զավակներ , մենք երբեք չպետք է իրավիճակների առաջ ընկճվենք: Ժամանակն է քրիստոնյաներն աղոթքներ բարձրացնեն, հոգևոր զենքեր գործածելով , ճշգրտորեն հարվածելով սատանայի հնարքները բացահայտեն «Որ սատանան մեզ զրկանք չ’անէ…» (2 Կորնթ 2:11):
Եթե մենք հասկանանք Աստվածաշնչյան սկզբունքները հոգևոր հակամարտության վերաբերյալ, ինչպես է գործում թշնամին ու եթե հակառակվենք նրան, մենք կհաղթենք:
Տերը տվել է քրիստոնյաներին հոգևոր իշխանություն, որը գործնականում պիտի իրագործենք: Այն ամենը ինչը սատանան ապօրինաբար պահում է իր ձեռքում, մենք իրավունք ունենք ետ պահանջել այն իշխանությամբ, որը գալիս է Աստծուց:
Հին ուխտի հերոսները հաւատքով պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, առյուծների բերանները խցկեցին։ Կրակի զորություն անցրին։ Սրի բերանից պրծան. տկարությունից զորացան: Պատերազմի մէջ զորավոր եղան, օտարների բանակները փախցրին (Եբր. 11:33-35):
Աստված ուզում է, որ հոգևոր պատերզմի մասնակիցը լինենք՝ արդարության համար պայքարելով: Մեզանից պահանջվում է ակտիվորեն հակառակվել այն ամենին, ինչը ոչնչացնում է Աստծո Արքայությունը: «Պղտորած ակնի եւ քանդուած աղբիւրի նման է ամբարշտի առաջին ընկճուող արդարը» (Առ. 25:26)։
Մենք չպիտի անտեղյակ լինենք խավարի ուժերի մասին: Հոգևոր ճակատամարտը իրական է և անողորմ: Ցավոք, մարդկանց մեծ մասը ճակատամարտում ներգրավվում են առանց այդ գիտելիքի: Անտեղյակությունը հնարավորություն է տալիս դիվային հարձակումները վնասհասցնեն մեզ: «ժողովուրդը բնաջինջ էլինում գիտութիւն չլինելուն համար» (Ովսե 4:6):
Աստվածաշնչում նկարագրված է Իսրաելի ժողովրդի մասին, երբ ամաղեկացիները հարձակվեցին նրանց ճամբարի վրա, այդպահին ժողովուրդն ամբողջությամբ պատրաստ չէր հակահարված տալ: Իրավիճակն վտանգավոր և սպառնալից էր:
Մովսեսը բարձրանում է բլրի գագաթը, որպեսզի աղոթքով կռվի Ամաղեկի թիկունքում կանգնած անտեսանելի թշնամու դեմ։
Սա Սուրբ Գրքի ամենահետաքրքիր հատվածներից մեկն է, որը բացահայտումէ հակառակորդի հետ մեր հոգևոր պատերազմի իրականության մասին: Այնտեղ՝ լեռան վրա, Մովսեսը ձեռքերը վեր է բարձրացնում, նրա ձեռքում է Աստծո գավազանը, նրա հոգևոր զենքը, որը իշխանության խորհրդանիշ է: Դա նույն գավազանն էր, որով նա գնաց Փարավոնի մոտ պահանջելու ժողովրդի ազատությունը, և մեկնեց դեպի ծովը և Կարմիր ծովի ջրերը բաժանվեցին: Եվ հիմա Մովսեսը բարձրացնում է այն չարի անտեսանելի երկնային ուժերի դեմ, որոնք բարձրացել են Իսրայելի դեմ, որպեսզի թույլ չտան նրանց հասնել Ավետյաց երկիր:
Այս դեպքը ցույց է տալիս, որ Աստծո ժողովրդի գլխավոր հակառակորդը իր պատմության բոլոր ժամանակաշրջաններում եղել են ոչ թե մարդիկ, այլ դիվային ոգիները՝ իրենց իշխանի գլխավորությամբ, որ գործում է անհնազանդության որդիների մեջ (Դան 10:13; Եփ 2:2; 6:12)։ Հենց նրանք են մեծացրել և մեծացնում բոլոր ժամանակների Ամաղեկին՝ այս աշխարհի մարդկանց, աստվածատյացներին, որոնք հակառակ են թե Քրիստոսին, թե քրիստոնեությանը:
Պայքարի և խավարի ուժերին հակազդելու մեթոդներում Հեսուն հետագայում ճշգրտորեն հետևեց Մովսեսին: Երբ նա նվաճեց Քանանը, ապա Տիրոջ հրամանով նա մեկնեց իր նիզակը անտեսանելի թշնամիների դեմ, մինչդեռ նրա զինվորները կռվեցին տեսանելիների դեմ՝ դիմադրելով հեթանոս ցեղերին, հաղթանակ տարան. «Եւ Տէրը Յեսուին ասեց. «Ձեռքիդ նիզակը մեկնիր դէպի Գայի, որովհետեւ ես քո ձեռքն եմ տուել այն, և Յեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դեպի քաղաքը… Յեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չ’քաշեց, մինչեւ որ Գայիի բոլորբնակիչներին բնաջինջ արաւ» (Հեսու 8:18-26):
Uրանում կարելի է տեսնել Աստծո Եկեղեցու հոգևոր թշնամիների դեմ պայքարում չափազանց կարևոր կանոն. Կռիվը թշնամու զորության հետ չի դադարի այնքան ժամանակ, մինչև Քրիստոսը՝ տիեզերքի Տերը, վերջ չտա նրան: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, յուրաքանչյուր ծառայող և յուրաքանչյուր քրիստոնյա պետք է սովորի հոգևոր պատերազմի արվեստը՝ հաղթական կյանք ունենալու համար:
Ինչպես Մովսեսը բարձրացավ բլուրը և ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով՝ դրանով բացահայտեց «խաչի խորհուրդը», որով նա հարվածեց սատանային. այնպես որ մենք պետք է հավատքով բարձրացնենք մեր ձեռքերը Աստծո զորությամբ և Նրա Որդու թափած արյան շնորհիվ հարվածենք թշնամուն մեր կյանքի հանգամանքներում:
Հակամարտությանը չենք կարող չեզոք և սառնասիրտ մնալ:
«Անիծեալ լինի Տիրոջ գործը թուլութեամբ անողը, և անիծեալ լինի իր սուրը արյունից խնայողը» (Եր. 48:10)։
Կամ հաղթված կլինենք չար ուժերի կողմից, կամ մեր հաղթանակած, հաղթական հոգին կփոխի հասարակությունը, ազդեցությանկունենա պատմություն վրա և կօգնի հաստատելու Աստծո Թագավորությունը: Անհրաժեշտ է մեզ, որ մենք ակտիվորեն հակառակ կենանք այն ամենին, ինչը ոչնչացնում է Աստծո արքայությունը:
Որպես հոգեւոր ռազմիկներ մենք պետք է հետևողականորեն քայլենք հաղթական կյանքով: Եթե մենք չենք վռնդում խավարի ուժերին, նրանք չեն հեռանա: Եթե մենք չհակառակվենք թշնամուն, նա պարտություն չի ունենա: Եթե մենք չջլատենք սատանային աշխարհում, նա կշարունակի աճել:
Լինելով քրիստոնյա, ինքնաբերաբար պայքարի մեջ ենք մտնում: Մարդը պասիվ հանդիսատես չէ լույսի և խավարի միջև պատերազմում: Աստված մեզ պատասխանատվություն և իշխանություն էտվել:
Սատանան վախենում է այն զորքից, որոնք գոտեպնդված են հավատքով պայքարելու: Նա վախվորում է նրանցից, ովքեր ոտքի են կանգնում հաստատ որոշումով, որպեսզի հակառակվեն (Հակ. 4:7): Դեւերը սարսափում են (Հակ. 2:19): Որովհետև Աստծուն ապավինող քրիստոնյաները հավատքով լցված աղոթքներով ցնցում են դժոխքի հիմքերը:
Մովսեսը կանգնեց բլրի վրա մինչև Իսրայելի որդիների լիակատարհաղթանակը։ «Եվ Հեսուն սրի բերանով իջեցրեց Ամաղեկին ու նրա ժողովրդին»։ Հաղթանակը գալիս է այնտեղ, որտեղ հակառակորդը կանգնում է մինչև վերջ, որքան էլ դժվար լինի նրա համար։ «Ես կ’հալածեմ իմ թշնամիները եւ նորանցկ’հասնեմ. Եւ ետ չեմ դառնալ մինչև որ փչանան։ Ես կ’զարկեմ նորանց, որ չ’կարողանան վեր կենալ. Նորանք իմ ոտների տակ կ’ընկնեն» (Սաղմ. 18:37):
Ճակատամարտից անմիջապես հետո Մովսեսը զոհասեղան շինեց Աստծուն և այն անվանեց «Տերը իմ դրոշն է» ՝ որպես նշան, որ «Տիրոջ ճակատամարտը Ամաղեկի դեմ սերնդից սերունդ»։ Այլ կերպ ասած, Տիրոջ դրոշի ներքո Եկեղեցին չի’ դադարեցնի իր պայքարը մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը, երբ սատանան և նրա լեգեոնները լիովին կտապալվեն:
Ամաղեկի պարտությունը դարձավ Քրիստոսի և Նրա թագավորության բոլոր թշնամիների պարտության նախատիպը:
Ամաղեկը, որպես ժողովուրդ, անհետացավ, բայց նրա գաղափարախոսությունը շարունակում է դրսևորվել այստեղ և այնտեղ: Բարձրյալի և Ամաղեկի պատերազմը արտահայտվում է նրանով, որ յուրաքանչյուր ոք, ովժխտում է Բարձրյալի կամքի դրսևորումը պատմությանիրադարձություններում ի վերջո, ենթարկված է պարտության»:
Նրա կռիվը թշնամու ուժերի հետ չի դադարի այնքան ժամանակ, մինչև որ Քրիստոս Ինքը՝ տիեզերքի Տերը, վերջ չտա դրան: Քանի դեռ դա տեղի չիունեցել, յուրաքանչյուր ծառայող ևյ ուրաքանչյուր քրիստոնյա պետք է սովորի հոգևոր պատերազմը՝ հաղթական կյանք ունենալու համար: Ճակատամարտից անմիջապես հետո Մովսեսը զոհասեղան շինեց Աստծուն և այն անվանեց «Տերը իմդրոշն է»՝ ի նշան այն բանի, որ «Տերը պատերազմում է Ամաղեկի դեմ սերնդե սերունդ»: Այսինքն՝ Տիրոջ դրոշի ներքո Եկեղեցին չի դադարեցնի իր պայքարը մինչև Քրիստոսի երկրորդ Գալուստը, երբ սատանան և խավարի ուժերը լիովին կտապալվեն։
«Եթե թշնամին գալիս է գետի պես, վարարած հեղեղի պես, որը սպառնում է քանդել ամեն ինչ իր ճանապարհին, առանց որևէ արգելք իմանալու, այն ժամանակ Տիրոջ Հոգին գաղտնի, անսպասելի, հզորզորությամբ դրոշ կբարձրացնի նրա դեմ ևդրանով իսկ կքշի նրան:
Որքան էլ թշնամին փորձի խանգարել Աստծո ծրագրերի իրականացմանը, նրա մտադրությունը կխափանվի: «Երբոր թշնամին գետի պէս գայ, Տիրոջ հոգին նորան կ’փախցնէ»» (Ես. 59:19):




