
Օֆելյա
Հակոբյան
Հեղինակի մասին
Հեղինակի մասին
Օֆելյա Հակոբյանը մեծացել է քրիստոնեական ընտանիքում հոգևոր միջավայրում։ 1960-ականներին կազմավորված հիսունական եկեղեցու առաջին մասնակիցներից մեկն է եղել նրա մայրը, ով մեծ ներդրում է ունեցել իր երեխաներին դաստիարակելու քրիստոնեական արժեքներով: Օֆելիան մանկուց ընտրելով Տիրոջ ճանապարհները նա ակտիվ մասնակցել է եկեղեցու գործնեությանը: Պատանեկան տարիքից իրեն հայտնի էր, որ Աստված կանչել է ծառայության: Ամուսնանալով, երեք փոքրիկների մայր լինելով, Աստծուց հստակ տեսիլք է ստանում, նոր եկեղեցու համար: Աստծո կամքը և ծրագիրը երկնքից երկրի վրա էր գալիս նպատակաուղղված աղոթքների միջոցով: Դրանք իշխանության զորությամբ, շարունակական բարեխոսական աղոթքներ էին: Հոգևոր պայքար էր տեղի ունենում: Համառ աղոթքներին զուգահեռ, նա Աստծո խոսքն էր տարածում, համախմբելով նորահոգիներին:
Նա իր կյանքի դրվագներից պատմելիս, ասում էր. "Իմ վրա աղոթքի հոգի էր եկել, դա Սուրբ Հոգուց էր ներշնչված: Մենք աղոթում էինք խմբակային, խումբը ինքս էի ղեկավարում, փոխանցում էի իրենց ինչ գիտեի: Աստծո խոսքն էի մեկնաբանում ներգրավելով աղոթքների մեջ: Իհարկե շատ տարիներ անց ավելի լավ հասկացա բարեխոսական աղոթքի նշանակությունն ու կարևորությունը: "... (Ես անհնազանդ չեղա երկնային տեսիլքին) (Գործք.26.19):
1990 թվականին ի վերջո իրականում ստացան երկար սպասված երազանքների ու ջանքերի արդյունքը: Եկեղեցին ծնվեց... Օրեցօր ավելանում էին փրկվածեները: Այն դարձավ Հայաստանի ամենախոշոր եկեղեցիներից մեկը:
Տարիներ շարունակ Օֆելյա Հակոբյանը ծառայել է Աստվածաշնչան, ավագների ու միսիոներական դպրոցներում, տարբեր եկեղեցիներում ուսուչական ծառայությամբ: Բարձրացրել է աղոթքախմբեր, շրջելով բազմաթիվ քաղաքներ:
30 տարի անց նա մի նոր տեսիլք է իրականացնում`բարեխոս աղոթողների բանակ բարձրացնելով: Աղոթքադպրոցներ է հիմնում, թիմեր բարձրացնում, աղոթքի կոնֆերանսներ ու սեմինարներ անցկացնում: Ներկայումս շարունակում է իրականացնել այս ժամանակների համար նախատեսված աղոթքի շարժի տեսիլքը...