top of page

ОБО МНЕ:

ԵՍ ԱՆՀՆԱԶԱՆԴ Չ'ԵՂԱՅ 
ԱՅՆ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԵՍԻԼՔԻՆ

Գործք. 26.19

Դեռևս երիտասարդ տարիքում ինձ հայտնի դարձավ հոգևոր աշխարհի իրական լինելը: Երբ խնդրագին աղոթքներով դիմում էի Աստծուն, մեծ դժվարության առջև կանգնած, ինձ բացահայտվեց մեզ տրված իշխանության զորությունը: Ես հասկացա, որ բաց ենք թողել մեզ տրված արտոնությունները: Իշխանոթյոււնը դա մեր արտոնությունն է, Աստված ուզում է, որ մենք հաղթանակի մեջ ապրենք: Մենք օրինական իրավունքներ ունենք, երբ Հիսուսի հետ ուխտի մեջ ենք քայլում:

 

Ո՞րոնք են մեր իրավունքները, արտոնությունները։ Ի՞նչպես կարող ենք ապրել հաղթական կյանքով, երբ չգիտենք ի՞նչ ունենք։ Ի՞նչպես կիրառենք մեզ տրված իշխանությունը։ Ի՞նչպես հաղթել խավարի ուժերին։

 

Ես սկսեցի մտածել այդ թեմաների շուրջ: Բավական է ինչքան քրիստոնյաները թույլ տվեցին, որ ընկած թշնամին գողանա Քրիստոսի խաչի վրա տարած հաղթանակը: 

Ես սովորեցնում եմ  աղոթքի սկզբունքների մասին, աղոթքի արդյունավետության ու հոգևոր պատերազմի մասին: Քրիստոսի Եկեղեցին պետք է կանգնի իրեն տրված իշխանության դիրքին և Սուրբ Հոգու զորությամբ ջլատի խավարի ուժերի ազդեցություն:

 

Ամենուրեք Տերը բարձրացնում է աղոթողների բանակը: Մեր ժամանակներում, իրագործվում է աղոթքի շարժի տեսիլքը: Աղոթքի վերաբերյալ դասընթացներ և սեմինարներ է անցկացվում:  Բարձացնում ենք աղոթքախմբեր, աղոթքի ավագներ: Ժամանակն է, որ բարեխոսությունը դիտվի որպես ծառայություն: Անհրաժեշտ է բացահայտել բարեխոսական պարգևը: Բարեխոսները պիտի լինեն ուսուցանված: Հարկավոր է նրանց վերազինել, մարզել, նախապատրաստել, որպեսզի սպառազինված պայքարելով հաղթական կյանքով ապրեն, չկորցնելով իրենց մարտական կեցվածքը, նվաճողական հոգով հաստատակամ ընթանան:   Այս աղոթքի շարժը ոչ միայն միջեկեղեցական բնույթ ունի, նաև միջազգային է: Մենք աշխարհի մի շարք երկրներում ունենք աղոթքի գործընկերներ և համագործակցում ենք բազմաթիվ հովիվների հետ:  Նրանց հետ բարեխոսների համագործակցությունը իրական սպառնալիք է խավարի ուժերի համար:

 

Աշխատանքներն իրագործում ենք թիմային: Նախաձեռնում ենք կոնֆերանսներ կազմակերպել: Բարձրացնել շուրջօրյա աղոթքներ: Աղոթքաարշավներ կազմակերպել և այլ բազմաթիվ ծրագրեր:

«Վեր կենանք եւ շինենք» (Նեեմ.2.18) միասնական ուժով:

Եկեղեցին ամբողջ աշխարհում կանգնած է մեծագույն արթնության շեմին «Խնդրեցէք Տէրից անձրեւ ետքի անձրեւի ժամանակին» (Զաք.10.1):

Արմատական փոփոխությունները միշտ կատարվում է «շարժումով»: Շարժումը կարող է սկսվել փոքրից ու մեծ մասշտաբների հասնել։

Անհրաժեշտ է, որ աղոթքն կարեւոր տեղ զբաղեցնի մեր համատեղ ծրագրերում։ Քանի որ այն նախորդում է գալիք   արթնությանը։

 

Աղոթքի շարժման նպատակն է քաջալերել քրիստոնեությանը  եկեղեցու տեսիլքը իրականացնելու համար, Ավետարանի տարածման գործում մեծ նվաճումներ ձեռք բերելու և Տիրոջ մեծ հանձնարարությունը կարարելու`  նաև Մերձավոր Արևելքի երկրներ հասնելու գործում (Եր.51.27): 

Անհրաժեշտություն կա  Բարեխոսական պատերազմական աղոթքի խմբեր բարձրացնել, կապեր ստեղծել աղոթող մարդկանց և խմբերի հետ, որոնք ցանկանում են միավորել ուժերը  միասին ճեղքելու հոգևոր մթնոլորտը,  որպեսզի երկինքը բացվի նրանց համար, ովքեր դեռ խավարի մեջ են։

Եկեղեցու  ավագ առաջնորդները այս ծրագրի իրագործմանը կարեող են կարևոր դեր ունենալ, աստվածաշնչյան սկզբունքներով միաբան աղոթքներ բարձրացնելու գործում (Գործք 4.24–30; Եփ.6.18):

 

Բարձրացնելով Սուրբ Հոգով առաջնորդված աղոթքներ, նվաճողական, հարձակողական, իշխանության զորությամբ և ճշմարիտ երկրպագությամբ, ծոմերով, միասնական ուժով: Հովիվների համագործակցությունը բարեխոսների հետ անհաղթելի դաշինք կդառնա: Միաբանվելով, իրար մեջ համաձայնությամբ, կդառնանք շատ լուրջ եւ իրական սպառնալիք, խավարի ուժերի համար:

Հոգևոր աշխարհում պաշտպանության պատեր կառուցելով Նեեմիայի օրինակով, կլինենք Աստծո արքայությունը կառուցող` ավերակներ  վերականգնողներ. "պիտի շինեն մշտակայ աւերակները. Եւ դու կ'կանգնեցնես դարերից ի վեր աւերակ հիմերը, եւ քեզ կ'կոչեն՝ խրամակարկատ եւ շէն ճանապարհներ վերանորոգող" (Ես.58.12):

 

Աղոթքը  հիմնական միջոցն է հասարակության բոլոր մակարդակներում քայքայող ուժերի դեմ պայքարելու համար, որ Աստծո կամքը երկնքից երկրի վրա գա։

 

Հիսուսը խոսեց Եկեղեցու

ԱՂՈԹՔԻ ՇԱՐԺԻ ՏԵՍԻԼՔԸ 

ВИДЕНИЕ

Եւ այն որ երկրի վերայ արձակես, արձակուած կ'լինի երկնքումը» (Մթ.16.18,19):

Ջերմեռանդ աղոթքներ բարձրացնելով, Հոգեւոր պատերազմնին մասնակցելու պատրաստակամությամբ, մարտավարությանը տիրապետելով, Սուրբ Հոգով առաջնորդված ռազմավարական աղոթքներ բարձրացնելով` միասին կպայքարենք Աստծո նպատակները իրագործելու համար: Որպեսզի Աստծո ժողովուրդը միասնական ուժով ոտքի կանգնի,  աղոթքը պետք է դառնա հիմնական ուժը, միավորելով մեզ:

իշխանության  մասին` «Եվ ես կտամ ձեզ երկնքի արքայության բանալիները»

և իշխանությունը կիրառելու մասին` «եւ այն որ կապես երկրի վերայ, կապուած կ'լինի երկնքումը.

անպարտելիության մասին`«դժոխքի դռները չեն յաղթիլ նորան», 

ա)

բ)

գ)

bottom of page