
Օֆելյա
Հակոբյան
Հեղինակի մասին

Հեղինակի մասին
Օֆելյա Հակոբյանը
Ծնվել է 1960 թվականին Երևանում, մեծացել է քրիստոնեական ընտանիքում հոգևոր միջավայրում։ 1960-ականներին կազմավորված հիսհոգեգալստական եկեղեցու առաջին մասնակիցներից մեկն է եղել նրա մայրը ՝ Ամալյա Հակոբյանը , ով մեծ ներդրում է ունեցել իր երեխաներին դաստիարակելու քրիստոնեական արժեքներով:
Օֆելիան մանկուց ընտրելով Տիրոջ ճանապարհները նա ակտիվ մասնակցել է եկեղեցու գործունեությանը`մանուկների հետ է աշխատել, երիտասարդ տարիներին ավետարանչական գործնեությումբ է զբաղվել, երգել է քառաձայն երգչախմբում, օգնել ծանրաբեռնված ընտանիքներին տնտեսական գործերով: Պատանեկան տարիքից իրեն հայտնի էր, որ Աստված կանչել է ծառայության: Ավարտելով հայկական միջնակարգ դպրոցը ամուսնեցել է` նվիրվելով ընտանիքին:
Երեք փոքրիկների մայր լինելով, Աստծուց հստակ տեսիլք է ստանում, նոր եկեղեցի բարձրացնելու համար: Նա պատմում է, որ 1980 թվականների կեսին իր սրտում հոգևոր սով է զգում Աստծո երեսը փնտրում: Այն ժամանակ չնայած կային հարանվանական եկեղեցիներ, բայց Նա գիտեր, որ Աստված ծրագիր ունի և Սուրբ Հոգու այցելության նոր ալիք էր սպասվում: Տեսիլքը իրականացնելու համար հանձնարարությունը Աստված էր տվել նրան, թեև աջակցություն չկար որևէ մեկից, սպասելիքը լիովին Տիրոջից էր:
Նա համոզված էր, որ Աստծո կամքը, ծրագրերը երկնքից երկրի վրա է գալիս աղոթքների միջոցով և աղոթքը ճանապարհ է բացում Աստծո կամքն իրականացնելու համար: Աղոթքը միշտ էլ առաջնահերթություն է եղել նրա կյանքում և հավատացել է, որ «շատ զորավոր է արդարի աղոթքն ու ներգործող» (Հակ. 5:16): Նա բարեխոսական աղոթքներ է բարձրացնում, սկզբում որոշ ժամանակ միայնակ աղոթելով, այնուհետև համախմբում նաև նորահոգիների:

Դրանք իշխանության զորությամբ, շարունակական բարեխոսական աղոթքներ էին: Հոգևոր պայքար էր տեղի ունենում: Համառ աղոթքներին զուգահեռ, նա Աստծո խոսքն էր տարածում: Նա իր կյանքի դրվագներից պատմելիս, ասում էր. «Իմ վրա աղոթքի հոգի էր եկել, դա Սուրբ Հոգուց էր ներշնչված: Մենք աղոթում էինք խմբակային, խումբը ինքս էի ղեկավարում, փոխանցում էի իրենց ինչ գիտեի: Աստծո խոսքն էի մեկնաբանում ներգրավելով աղոթքների մեջ: Չնայած արգելքներին ու հալածանքներին, ինչպես Պողոս առաքյալն է ասում »... Ես անհնազանդ չեղա երկնային տեսիլքին»» (Գործք. 26:19), շարունակեցի գործնել`մասնակցություն ունենալով Եկեղեցու հիմնադրման գործում:
.jpg)
1990 թվականին ի վերջո , իրականում ստացանք երկար սպասված երազանքների ու ջանքերի արդյունքը: Եկեղեցին ծնվեց... Խումբը փոխանցվում է և իր պատմական ընթացքն ստանում: Օրեցօր ավելանում էին փրկվածեները: Այն դարձավ Հայաստանի ամենախոշոր եկեղեցիներից մեկը:
Տարիներ շարունակ Օֆելյա Հակոբյանը ծառայել է Աստվածաշնչան, ավագների ու միսիոներական դպրոցներում, տարբեր եկեղեցիներում ուսուչական ծառայությամբ: Բարձրացրել է աղոթքախմբեր, շրջելով բազմաթիվ քաղաքներ:
Իհարկե շատ տարիներ անց նա ավելի լավ հասկացավ բարեխոսական աղոթքի նշանակությունն ու նպատակաուղղված աղոթքների կարևորությունը:
30 տարի անց նա մի նոր տեսիլք է իրականացնում`բարեխոս աղոթողների բանակ բարձրացնելով: Աղոթքադպրոցներ և աղոթքի կենտրոններ է հիմնում, թիմեր բարձրացնում, աղոթքի կոնֆերանսներ ու սեմինարներ անցկացնում: Ներկայումս շարունակում է իրականացնել այս ժամանակների համար նախատեսված աղոթքի շարժի տեսիլքը... «Մինչեւ որ հաջորդ սերունդին փոխանցի Աստծո կարողությունն ու զօրութիւնը» (Սաղ. 71:17-18)։
Դարեր շարունակ մենք ունեցել ենք սուրբ նահատակներ, որոնք բարեխոսական աղոթքներ են թողել մեր ազգի համար, իսկական բարեխոսներ, որոնց կարիքն շատ ունենք մեր օրերում: Աստված կարիք ունի աղոթողների, ովքեր կկանգնեն խրամատների մեջ հոգևոր պայքար մղելու և պաշտպանության պատեր կկառուցի:
