top of page

Խոսք Քեզ համար

Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։

Եփեսացիներին 4:32

Կարդալ ավելին

Խոսք Աստվածաշնչից

Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։

ԱՌԱԿՆԵՐ 16:12

Կարդալ ավելին

Ամսվա խոսք

Բարությո՛ւն փնտրեք և ո՛չ չարություն, որ ապրեք, և Տերը՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ կլինի, ինչպես որ ասել եք։ 

ԱՄՈՎՍ 5:14

Կարդալ ավելին
sad-topaz-upscale-2x.jpg

Աղոթքի շարժի տեսիլքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ

ԱՂՈԹՔԻ

ՇԱՐԺՈՒՄ

«Վեր կենանք և շինենք» - Նեեմ. 2:18

Untitled design.jpg

Աղոթքի Մարտիկ

Ծառայություն, որը միաբանում է 1000-որ մարդկանց աշխարհի տարբեր երկրներից՝ աղոթելու և հոգևոր պատերազմ մղելու, թշնամու դեմ, ինչպես որ գրված է՝ «Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ» - Եփեսացիներին 6:12:
Գրանցվեք հիմա

Գրանցվել
ddfdesign.jpg

Միջազգային Աղոթքադպրոց

Օնլայն աղոթքի դպրոց՝ բաց բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են խորացնել իրենց աղոթքի կյանքը և պատրաստ են ծառայելու որպես բարեխոսներ։ Այս ծրագիրը զինում է հավատացյալներին հոգևոր գիտելիքներով, բարեխոսության ուժով և հաղթական աղոթքի ռազմավարությամբ։ Դարձի՛ր աղոթքի զինվոր՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։

Գրանցվել
6541651design.jpg

Այցելություններ եկեղեցիներ

Մենք այցելում ենք տարբեր եկեղեցիներ՝ խոսելու աղոթքի զորության մասին։ Աղոթքը փոխում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր իրականությունը։ Մենք հիշեցնում ենք Տիրոջ խոսքը՝ «Արթո՛ւն կացեք ու ամեն ժամ աղոթե՛ք, որ արժանի լինեք փրկվելու…» - Ղուկաս 21:36։ Մեր նպատակը՝ արթնացնել, զորացնել և պատրաստել Տիրոջ առաջ կանգնելու։

Ավելին

Հեղինակի մասին

Home - Ofeli -6.jpg

Օֆելյա Հակոբյան

Օֆելյա Հակոբյան

Օֆելյա Հակոբյանը մեծացել է քրիստոնեական ընտանիքում հոգևոր միջավայրում։ 1960-ականներին կազմավորված հիսունական եկեղեցու առաջին մասնակիցներից մեկն է եղել նրա մայրը, ով մեծ ներդրում է ունեցել  իր երեխաներին դաստիարակելու քրիստոնեական արժեքներով: Օֆելիան մանկուց ընտրելով Տիրոջ ճանապարհները նա ակտիվ մասնակցել է եկեղեցու գործնեությանը: Պատանեկան տարիքից իրեն հայտնի էր, որ Աստված կանչել է ծառայության: Ամուսնանալով, երեք փոքրիկների մայր լինելով, Աստծուց հստակ տեսիլք է ստանում, նոր եկեղեցու համար: Աստծո կամքը և ծրագիրը երկնքից երկրի վրա էր գալիս նպատակաուղղված աղոթքների միջոցով:

Ավելին

Բացահայտեք

bottom of page